Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Լևոն Զուրաբյանը փորձում է Միշել Նոստրադամուսի դերը

Լևոն Զուրաբյանը փորձում է Միշել Նոստրադամուսի դերը
19.04.2013 | 11:45

ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ասել է, որ կուսակցությունն անկախ ընտրություններում իր ստացած տոկոսներից և մանդատների թվից, Երևանի ավագանիում պատրաստվում է աշխատել: Նա համարում է, որ այս ընտրություններում տոտալ ընտրակեղծիքների դիմելու համար ՀՀԿ-ի «ընտրակեղծիքներ կազմակերպող հենարանը թուլացել է». «Հանրապետականը գնալով հայտնվում է մեկուսացման մեջ, կեղծիքներ կատարելու հնարավորությունները փոքրանում են, որովհետև փոքրանում են այն քաղաքական հենարանները, որոնք առաջ օգնում էին կեղծել ընտրությունները»:

Դիտվել է՝ 1962

Մեկնաբանություններ